Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 13 հասցեում այսօր բացվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 3 ընտրատարածքի կենտրոնական շտաբը, որտեղից էլ մեկնարկեց կուսակցության այդ ընտրատարածքի թեկնածուների՝ Անահիտ Բախշյանի, Թորոս Ալեքսանյանի, Հրանտ Առաքելյանի, Անուշ Լալայանի, Վահրամ Խեմչյանի, Տարոն Բաղդասարյանի, Դիանա Կիտյուկովայի, Իրինա Չիթչյանի եւ Լիանա Ստեփանյանի քարոզարշավը:
Թեկնածուները նախ շրջեցին Նժդեհի անվան հրապարակում՝ շնորհավորելով կանանց մարտի 8-ը, ծաղիկներ եւ քարոզչական նյութեր բաժանելով:
Կարդացեք նաև
Հատկապես Անահիտ Բախշյանին քաղաքացիները ջերմ էին ընդունում: Ոմանք էլ գրկում էին, ասելով՝ «ես Ձեր աշակերտն եմ եղել», կամ՝ «երեխաներիս տնօրենն եք եղել»: Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ղեկավարել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ իրենց կուսակցության թեկնածուներին հանրությունը սիրով է լսում. «Ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում, թե ովքեր են անմնացորդ ծառայել երկրին: Վստահ եմ, որ տիկին Բախշյանն այս տարածքի հաղթողներից է լինելու»:
Նժդեհի հրապարակի հարակից հատվածներից մեկում Անահիտ Բախշյանը նկատեց, որ կրպակը չկա՝ ակնարկելով. «Չկառուցեցին, չէ՞…»: Ստյոպա Սաֆարյանը կատակեց. «նա ապօրինի կառույցները քանդողներից է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ