Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր բուհում չի տրամադրվում հայերենով գրականություն. «Ժողովուրդ»

Մարտ 08,2017 12:22

Հայաստանում գործող մասնավոր եւ պետական բուհերում օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանելու խնդիր կա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնեցին մի շարք ուսանողներ:

Այս խնդրի շուրջ ինչ է մտածում մայր բուհի ղեկավարությունը։ Ի վերջո, պարտավո՞ր են հայ ուսանողները սեփական երկրում սովորել օտար լեզուներով։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից։

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է պատասխանատու՝ անհրաժեշտ մասնագիտական գրականությունը հայերենով ուսանողին մատուցելու համար՝ կրթության եւ գիտության նախարարությո՞ւնը, թե՞ բուհերը։ Ո՞ր կառույցն է թերանում այս գործում։

– Պատասխանատու են բուհերը, այդ թվում նաեւ մենք։ Մենք պատրաստում ենք այնպիսի թարգմանիչներ, ովքեր թարգմանում են անհրաժեշտ գրականություն։ Ընդհանրապես նմանատիպ գրականությունը թարգմանելը կարող է երկու-երեք տարի տեւել։

Իսկ ահա ՀՀ լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ Հայաստանում ուսուցումը հայերենով է եւ, հետեւաբար, պետք է համապատասխանի անհրաժեշտ չափորոշիչներին։ Իսկ դասագրքերի թարգմանության մասով էլ փոխանցեց, որ տարվում են աշխատանքներ։ «Չնայած այժմ Հայաստանում հայերենով ամբողջական դասագրքեր՝ մասնագիտական բոլոր ուղղություններով մենք չունենք, ինչը ցավալի է։ Բայց օտար լեզուների կիրառումը կարող է նպաստել ուսանողների լեզվի իմացության բարելավմանը։ Իսկ օտարազգի ուսանողների համար առկա է հատուկ օտարալեզու գրականություն»,- ներկայացրեց Երիցյանը եւ առիթը բաց չթողնելով՝ առաջարկեց հարկ եղած դեպքում օգտվել իր հեղինակային գրքերից։

Թե որքանով է նորմալ, որ բուհում սովորող ուսանողը ապահովված չէ իր մայրենի լեզվով մասնագիտական բավարար գրականությամբ՝ ԿԳ նախկին նախարարը հրաժարվեց մեկնաբանել։ Փոխարենը առաջարկեց իրեն փոխանցել մեր ստացած դժգոհությունները եւ խոստացավ դրանք մանրամասն ուսումնասիրել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031