Դիվանագետը երեկ մի երկարաշունչ պոռթկմամբ անարգանքի սյանն է գամել ռուս լրագրողին՝ նրա հասցեին հնչեցված վիճահարույց գնահատականների շարքում նաեւ պնդելով, թե Սոլովյովը «ակնհայտ ստում է»՝ասելով, թե չի ճանաչում իրեն։
Նախ ինքնին փաստը՝ որ Մոսկվայում դեսպանի իր կարիերան ավարտող Եսայանը, փաստորեն, պաշտոնապես հայ ազգի բարեկամ հռչակված եւ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանի արժանացած լրագրողին անվանում է «ստախոս», բավականին ուշագրավ է. ստացվում է, որ Սերժ Սարգսյանը շքանշաններով է պարգեւատրում ստախոսների՞ն։
Օլեգ Եսայանը Սոլովյովի գնահատականը՝ իր մասնագիտական պասիվության մասին, որակել է որպես «անձնավորված ցինիզմի դրսեւորում», նրան համարել անձնական փառասիրության, դատավոր ու մեղադրող լինելու մոլուցք ունեցող եւ այլն, եւ այլն։ Միով բանիվ՝ մասնագիտական գործունեության քննադատությանը անձնական որակումներով պատասխանող դեսպանն ընդամենը ավելորդ անգամ ի ցույց է դրել իր դիվանագիտական պատրաստվածության մակարդակը։
Չկիսելով որեւէ լրագրողի, առհասարակ, որեւէ անհատի կարծիքին երկիրը ներկայացնող պաշտոնյայի՝ դեսպանի մակարդակով արձագանքելու գործելաոճը, նկատենք, որ Եսայանի վրդովմունքը առնվազն տարակուսելի է. ի վերջո, եթե նա իսկապես ինչ-որ բան արած լիներ, ո՛չ Սոլովյովի, ո՛չ էլ որեւէ մեկի քննադատությանն այդքան ցավագին արձագանքելու կարիքը չէր ունենա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում