Չնայած ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում երգելը «Ռեինկարնացիա» խմբի դեմ բողոքի ալիքի վերածվեց, խմբի այսօր նախատեսված համերգը կայանալու է: Համերգը տեղի է ունենալու ժամը 19։00–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։
Tomser.am եւ Tomsarkgh.am օնլայն հարթակներից տեղեկանում ենք, որ համերգից մեկ օր առաջ շատ փոքր քանակությամբ չվաճառված տոմսեր են մնացել։
Համացանցում նախօրեից տեղեկություններ են շրջանառվում, որ հանդիսատեսը վերադարձնում է արդեն գնված տոմսերը։ Այս տեղեկությունը հաստատեցին Tomsarkgh.am ընկերությունից, սակայն չնշեցին, թե որքան տոմս է վերադարձվել։ Tomser.am ընկերությունից, սակայն, ասացին, որ իրենց հատկացված տոմսերն ամբողջությամբ վաճառված են, վերադարձ չկա։ ՀՀԿ-ի տեսահոլովակի տարածումից հետո, ընդհանուր առմամբ, եղել է շուրջ 10 տոկոս տոմսերի վերադարձ, սակայն հետո վերադարձված տոմսերը վաճառվել են։ Այս մասին հայտնեց «Ռեինկարնացիա» խմբի արտ-մենեջեր Նարեն (ազգանունը չցանկացավ հրապարակել)։
– Նարե, ինչպե՞ս էր եղել, որ խմբի տղաները մասնակցել էին այդ տեսահոլովակի նկարահանմանը, չէի՞ն կանխատեսել, որ նման խնդիրներ են լինելու:
– Դա ընդունվել է որպես «Շարմ» հոլդինգի կողմից տեսահոլովակի հերթական առաջարկներից մեկը, թեեւ նախապես իմացել ենք, որ դա լինելու է Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակ։ Եվ քանի որ հետո էլի ինչ-որ առաջարկներ են եղել քաղաքական (այսինքն՝ կոնկրետ միայն ՀՀԿ-ի առաջարկը չի, որ ընտրվել է, մյուսներինն էլ է ընտրվել), մենք հույս ունեինք, որ դա չի ընկալվի դեպի ՀՀԿ ուղղվածության նշան։
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում