Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ի թեկնածու. «Սատանայի հետ չենք համագործակցի»

Մարտ 08,2017 11:55

«Ժամանակին Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանն էր ասում, որ հանուն պետքականության, հանուն հայրենիքի, հանուն ազգային շահի կարելի է նույնիսկ սատանայի հետ համագործակցել: Կարծեք թե այդ պատգամը մեր օրերում արդի է»,- մարտի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Ղազարյանը:

Նա նշեց, որ Դաշնակցությունը խորհրդարան անցնելու դեպքում պատրաստ է բոլոր ուժերի հետ համագործակցել. «Մյուս կողմից՝ այդ համագործակցություն կոչվածը պարտադիր չէ, որ կոալիցիոն բնույթի լինի: Այսինքն՝ արդեն նոր համակարգում, նոր ձեւավորվող խորհրդարանում ինքնին պետք է այդ համագործակցությունը, կոնսոլիդացիան աշխատի, հատկապես՝ որոշ կարեւոր հարցերի շուրջ: Իսկ դա դրական եմ ես համարում»:

Իսկ «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը ասաց, որ կառավարություն կարող են ձեւավորել 54 տոկոս եւ բարձր ներկայություն ունենալու դեպքում, եւ եթե «Ելք» դաշինքը չունենա այդ տոկոսը կառավարություն ձեւավորելու համար, ապա բոլոր ուժերի հետ կքննարկի համագործակցության հնարավորությունը. «Մենք վերապահումով ենք նայում Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը: Մեր դաշինքի առաջնորդները բացառել են արդեն, սատանայի հետ մենք չենք համագործակցի, որովհետեւ սատանայի հետ համագործակցությունը երբեք դրական արդյունքների չի բերում: Մնացած առումներով բաց կլինենք: Ապագան ցույց կտա, թե խորհրդարանում ինչ դասավորվածություն կունենան քաղաքական ուժերը, եթե Դաշնակցությունը նույնպես ընդգրկվի խորհրդարանում, մենք կքննարկենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031