Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքն իր պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց օրեր առաջ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշինքի թեկնածուները մտել են դահլիճ։
Թե ինչով էր պայմանավորված իր ներկայությունը «Ելքի» պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, զանգահարեցինք ու փորձեցինք պարզել Վահագն Հայրապետյանից.
– Վահագն, «Ելք» քարոզարշավի մեկնարկին մասնակցում էիք նաեւ Դուք, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ սատարում եք «Ելք»-ին։
– Չէ, չէ, դա ամենահիմար բանն եք ասում, ես իմ գործն եմ անում, փող են տալիս, նվագում եմ, գնում եմ տուն, ես քարոզարշավին չեմ մասնակցում, ո՞նց կարելի է, երաժիշտն ի՞նչ մասնակցի քարոզարշավին, այսինքն՝ ի՞նչ անի….։ Ես իմ աշխատանքն եմ անում, նվագում եմ, դրա համար վարձատրվում եմ ու գնում տուն, այդքան մի բան, մնացածը չգիտեմ այնտեղ ինչ է կատարվում։
Կարդացեք նաև
– Եթե որպես երաժիշտ, Ձեզ հրավիրեն ՀՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հանրահավաքին, կգնա՞ք։
– Եթե ժամանակ ունենամ ու քաղաքում լինեմ՝ հա, բայց եթե հրապարակում հրավիրեն՝ հաստատ չեմ գնա, որովհետեւ այն երաժշտությունը, որ ես նվագում եմ, հրապարակի երաժշտություն չէ։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում