Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրարշավի արդեն իսկ կարևոր մի բացահայտում. «Ժամանակ»

Մարտ 08,2017 11:20

Հայաստանի մարզերում աշխուժություն է տիրում, խորհրդարանի ընտրությանը մասնակից կուսակցություններն ու դաշինքները պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո ակտիվորեն այցելում են մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում մարզերի բնակչության, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների առջև, նրանց տալիս տարբեր հնչեղ խոստումներ: Քաղաքականությունը Հայաստանում հնգամյակը մեկ այդպես այցելում է մարզեր և ներկայանում մարզային բնակչությանը, իսկ այդ հնգամյակը մեկ կատարվող այցերի արանքում, այսպես ասած մնացյալ տարիներին, քաղաքականությունը կենտրոնանում է Երևանում, ավելի շուտ նույնիսկ Երևանի կենտրոնում: Եվ սա թերևս Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրներից մեկն է՝ քաղաքականության, քաղաքական գործընթացների և գործունեության ապակենտրոնացում, քաղաքականությունը երևանյան կենտրոնի զբաղմունքից համապետական գործընթացի վերածում: Այդ հրամայականը հատկապես նշանակալից է ընդդիմադիր ուժերի համար, քանի որ իշխանությունն այս կամ այն կերպ մարզերում ներկայացված է վարչական ռեսուրսով:

Այսինքն, իշխանության մարզային ներկայացվածությունը ապահովվում է վարչական ռեսուրսով, քանի որ իշխանության համար քաղաքականության գործիքը հենց դա է՝ քաղաքական իրական գործիք իշխանությունը չունի: Բայց մարզային ներգրավվածությունը բացակայում է նաև ընդդիմության գործիքակազմում: Մինչդեռ, եթե իշխանությունը «փոխարինում» է այդ բացակայությունը վարչական ռեսուրսով՝ ընդդիմությունը «փոխարինող» չունի:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031