ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի կանա՛յք:
Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց:
Կարդացեք նաև
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որ ամուր թիկունք են կյանքը օրենքի ու ժողովրդի ծառայությանը տված իրենց հարազատներին:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր
Աստված ձեզ պահապան:
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ