Մարտի 7-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ քաղաքականությունից իր հեռանալուն, ասելով.
«Քաղաքականության մեջ էլ եմ եղել, քաղաքականությունից դուրս էլ եմ եկել: Դուրս եմ եկել ,որ իմ ժողովրդի մատը փուշ չմտնի, ժողովրդից արյուն չթափվի: Ժողովուրդ ջան, հեղափոխությունը դա արյուն է: Բայց այսօր արդար, նորմալ ընտրության ժամանակ է, մարդիկ պետք է մասնակցեն, ում հավատում են, գնան իրենց ձայնը տան ու պահանջեն: Մենք չենք մտել քաղաքականության մեջ փող վաստակելու, պաշտոն ստանալու կամ հարգանք ձեռք բերելու: Այդ բոլորը մենք ունենք. դա ավելորդ չարչարանք է մեզ համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ