Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարություն լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ

Մարտ 08,2017 11:03

Սույն թվականի մարտի 2-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է մի խումբ լրագրողների՝ դատական նիստի ամբողջական լուսանկարելու/տեսանկարահանելու իրավունքը, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել լրագրողների աշխատանքի դեմ:

Ավելին, նիստի մասնակցող փաստաբանները միջնորդել են դատարանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, սակայն դատավորը նույնիսկ չի անդրադարձել այս միջնորդությանը: Մասնավորապես, դատավորը սահմանափակել է լրագրողների՝ լուսանկարահանում և տեսանկարահանում անելու ժամանակը, պատճառաբանելով, թե նկարահանող սարքերի չխկոցները խանգարում են իրեն: Նշենք, որ դատական նիստն ամբողջությամբ տեսանկարահանելու իրավունքը թեև սահմանված չէ, սակայն նաև արգելված չէ օրենքով: Սա հնարավորություն է տալիս դատավորներին որոշում կայացնել լրագրողների՝ դատական նիստի ընթացքում լուսանկարահանումներ/տեսանկարահանումներ անելու վերաբերյալ: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ դատավորը առանց հիմնավոր պատճառաբանության սահմանափակում է լրագրողների աշխատանքը դատական նիստերի դահլիճում:

Հաշվի առնելով, որ դատական նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման արգելքը իրավաչափ չի եղել, կոչ ենք անում.

Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, առավել հանդուրժող գտնվել դատարանի դահլիճներում լրագրողների աշխատանքի նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:

Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը:

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:

 

«Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

«Ասպարեզ» լրագրողների ակումբ հասարակական կազմակերպություն

«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպություն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպություն

«Փաստինֆո» իրավական գործակալություն

Գագիկ Շամշյան, shamshyan.com

Թագուհի Մելքոնյան, Yerkir.am

Տաթև Խաչատրյան, «Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031