«Օրերս ինձ Ուջանում ասացին, որ Փարիզի հարեւանությամբ կա մի գյուղ, որտեղ վերջերս 270 ուջանցիներ մասնակցել են ծննդյան արարողության»,-մարտի 7-ի երեկոյան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ՀԱԿ գրասենյակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Դա ազգային ողբերգություն է: Ռուսաստանում այսօր կան տասնյակ գյուղեր, որտեղ մեր գյուղացիները թեւ-թիկունք տված՝ հարազատներով, գնացել են խոպան, ու այդ գյուղերում նրանց թիվն ավելի շատ է, քան հայրենի գյուղում»,-նշեց Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ միջազգային կառույցների տվյալներով՝ ՀՀ 1 միլիոն քաղաքացի ներկայում գտնվում է արտասահմանում, եւ ամեն տարի մոտ յոթանասուն հազարը լքում է երկիրը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Նրանց մեծ մասը արտագաղթել է մեզ հայտնի ցուրտ ու մութ տարիներին…