Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել հիմնարար ազատությունները

Մարտ 08,2017 10:35

Եվրամիությունը մարտի 7-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանում բլոգեր Մեհման Հուսեյնովի դատավճռի կապակցությամբ, որում ադրբեջանական իշխանություններին կոչ է անում հարգել ազատ արտահայտվելու իրավունքը և գործել օրենքի շրջանակներում:

«Մեհման Հուսեյնովն Ադրբեջանում հայտնի է կոռուպցիան բացահայտելու իր ջանքերով: Այս ֆոնին նրան երկու տարվա ազատազրկման դատապարտելը ոչ հավասարաչափ է այն մեղադրանքին, որը վերագրվում է նրան: Հուսեյնովի անօրինական ձերբակալության, նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքի, դատական գործընթացի ընթացքում խախտումների մասին հաղորդագրությունները լուրջ անհանգստություն են առաջացնում և պետք է անմիջապես հետաքննվեն»,-ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ:

Եվրամիությունը հիշեցնում է, որ Ադրբեջանից ակնկալում է հարգել միջազգային պարտավորվածությունները և հիմնարար ազատությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031