«Տարբեր ժամանակահատվածներում (իսկ ես արդեն 47 տարեկան եմ) կարիերայում տարբեր բարդություններ եմ ունեցել, սակայն այսօր, կարծում եմ՝ հայ կնոջ համար ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է, քանի որ կինն այսօր մեծ հնարավորություններ ունի ե՛ւ սովորելու, ե՛ւ աշխատելու, ե՛ւ պաշտոն զբաղեցնելու, ե՛ւ իր խելքն ու ունակություններն արտահայտելու։ Օրինակ՝ գիտենք, թե մեր օրերում որքան դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ են կանայք, էլ չասեմ, թե նոր խորհրդարանում որքան մեծ տոկոս են կազմում նրանք։ Դա ինձ շատ ուրախացնում է։ Սակայն, լինելով ավանդական հայ ընտանիքում ծնված եւ մեծացած հայ կին, մի փոքր մտավախություն ունեմ։ Ինձ համար միշտ առաջնահերթը տղամարդն է, ինչպես Աստվածաշնչում է ասվում։ Կինը պետք է միշտ մեկ քայլ ետ լինի տղամարդուց։ Ես շատ կուզեմ, որ այն կանայք, ովքեր զբաղեցնում են բարձր դիրք, չդադարեն կին լինել, անհրաժեշտության դեպքում լինեն թույլ, ինչ-որ մի տեղ էլ՝ տղամարդուն որոշ հարցերում զիջող եւ չկարծեն, որ իրենք արդեն տղամարդ են։ Սա շատ կարեւոր է ընտանիքի պահպանման համար»,- կարծում է Զառա Արամյանը։
«Ես 23 տարեկանից եղել եմ գլխավոր խմբագիր, ղեկավար դիրք եմ ունեցել, եւ երբ ամուսնուս մի անգամ հարցրին, թե արդյոք ընտանեկան կյանքում բարդ չէ՞ ինձ հետ, ամուսինս պատասխանեց. «Ինքը երբ տուն է մտնում, դադարում է լինել Զառա Ֆելիքսովնա, նա տանն իմ կինն է, իմ ծնողների հարսը, քույրիկներիս հարսը»։
Զառա Արամյանը պատմում է, որ երբ դեռ ամուսնացած չի եղել, ռադիոյում շատ կարեւոր պաշտոն է զբաղեցնելիս եղել, եւ մի օր, երբ վերադարձել է տուն, մայրն իրեն ասել է. «Գիտե՞ս ինչ՝ էդ դու դուրսն ես Զառա Ֆելիքսովնա, հլը անցի եւ տներն ավլի»։
«Քանի որ ես անցել եմ մասնագիտական ոլորտի եւ անձնական կյանքի սահմանները տարանջատելու ճանապարհը, այսօր ժպիտով եմ նայում այն կանանց, ովքեր այդ ճանապարհին են։ Աշխատավայրում ղեկավարելը, իսկ տանը կին ու մայր լինելը եւ այդ դերերի տարանջատումն ամենօրյա աշխատանք են, ուղեղդ, զգայարաններդ չպետք է անջատվեն։ Եթե աշխատավայրում ինձ որպես ղեկավար են դիմում, ապա տանը՝ իմ ընտանիքում, ես այդ նույն մարդը չեմ։ Ընտանիքում ղեկավարը պիտի տղամարդը լինի։ Իհարկե, պետք է հիշել նաեւ, որ «տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ պարանոցը»։ Կինը դիվանագետ է։ Եթե անգամ ցանկանում ես, որ ամուսինդ անի այն, ինչ դու ուզում ես, պետք չէ ոտքը գետնին հարվածել եւ ասել՝ ես դա ուզում եմ, եւ վերջ։ Դա կարելի է շատ նուրբ ու «փիսիկավարի» անել, կանացի խորամանկությամբ, կաթիլ-կաթիլ, եւ կգա մի օր, որ կողքիդ տղամարդը կասի՝ արի էսպես անենք, եւ դու մտքումդ քեզ կծափահարես ու կասես՝ կեցցես»,- խորհուրդ է տալիս Արամյանը։
Կարդացեք նաև
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում