Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ հայոց պատմության մեջ ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն էր». (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 08,2017 00:35

Մարտի յոթին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավը Կոտայքի մարզում ավարտվեց երեկոյան՝ Աբովյան քաղաքի ՀԱԿ գրասենյակում, որտեղ եւս առաջնահերթ ներկայացվեց դաշինքի՝ Արցախյան հակամարտության հանգուցալուծման տեսլականը՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ):

Դաշինքի «խաղաղության ծրագրի» ընդդիմախոսներին եւ ՀԱԿ-ականներին «հող հանձնող» անվանողներին ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի թեկնածու Լեւոն Զուրաբյանը խոսք հղեց. «Ամենամեծ հող տվողը դուք եք, որովհետեւ գիտեք՝ այսպիսի փխրուն զինադադար պահելով՝ հասնելու ենք նրան, որ ունենալու ենք ազգային աղետ: Ռազմաճակատը փլվելու է, եւ այդ ժամանակ կտաք Ղարաբաղը…այ դա կլինի հող տալ: Իսկ մերը ոչ թե հող տալու, այլ հողի՝ Ղարաբաղի պահպանման ծրագիր է: Հող տվողը նրանք են, ովքեր մերժում են այս ծրագիրը»:

Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ ստացվում է, որ հայոց պատմության մեջ ամենամեծ հող տվողը Տիգրան Մեծն էր, որը ժամանակին Հռոմի հետ խնդիրների հետեւանքով զիջել է 2,5 միլիոն քառ/կմ տարածք, բայց պահպանել է պատմական Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հմմմմ….

    ուրեմն այսպէս,
    հիմա ել Լեւոն Տէր-Պետրոսյանը Տիգրան Մեծ եղաւ…

    գիտէինք որ առաջին օրէն հակում ունէր ինքզինք արքայական մենատէր նկատելու, սակայն Կայսր լինելու հաւակնութիւնը նորութիւն է…

    բայց… ինչո՞ւ չէ… երբ որ ոեւէ անպիտան էակ Սասունցի Դաւիթի համազօր տիտղոս է ստանում, Հայոց Դիւցազներգութեան անցնում

    այս բոլորը փաստում են թէ անծայրածիր հնարաւորութիւնների երկիրը Ամերիկան չէ, այլ մեր Հայաստանը

  2. Աշոտ says:

    Ողորմելի համեմատություն, երբ չեն ճանաչում Հայաստանի իրական սահմանները, դրա համար էլ այսպիսի անարժան ու անհամապատասխան համեմատություն են անում: Տիգրան Մեծը հանձնեց Հայաստանից դուրս նվաճած հարևան երկրները, իսկ Հայաստանից ոչ մի շրջան չհանձնեց, դրանով պահպանեց Հայաստանի ամբողջականությունն ու լիակատար անկախությունը: Իսկ Լևոնի ժամանակ մեր բանակը ազատագրեց Հայատանից խլված Արցախի մի մասը միայն, քանի որ Արցախի հյուսիսային կեսը դեռևս գտնվում է Ադրբեջանի կազմում: Իսկ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները որը որոշվեց սովետական իշխանությունների քմահաճույքով և հակահայկական միտումներով, այսօր արցախյան բանակցություններում չի կարող հիմք հանդիսանալ, քանի որ ապօրինի որոշում է: Իսկ Լևոնը և իր ենթակաները մինչև այժմ խոսում են արցախյան խնդրի լուծման մասին սովետական որոշմամբ գծված սահմանները հիմք ընդունելով ու երբեք էլ չհասկացան, որ և նախկին ԼՂԻՄը և նրա հարակից շրջանները դրանք Հայստանի անբաժանելի մասերն են և ենթակա չեն հանձման, փոխանակման …
    Փոխանակ հանդես գային մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու դիրքերից և պահանջներ առաջ քաշեն, շարունակ հանձնումներից են զառանցում, փոխանակ Նախիջևանի հարցը բարցրացնեն …
    Իսկ եթե ասեն թե իբր մեր թափը չի հերիքում, մենք ի զորու չենք այդպիսի մեծ հարցեր բարձրացնելու…, ինչպես հաճախ ենք լսել Լևոնի շուրթերից, այդ դեպքում թող իմանան որ իրենց մեղքով և 25 ամյա հետևողական հակահայկական քաղաքականության պատճառով փորձում են ծնկի բերել պատերազմ հաղթած ժողովրդին, որը իրենց չի հաջողվելու…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031