Հրազդանում մարտի 7-ին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հավաքի ժամանակ ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը՝ քրեականացնել ապօրինի հարստացումը: «Այն պաշտոնյաները, որոնց եկամուտը չի համապատասխանում իրենց հարստությանը, պետք է պատժվեն՝ բանտ նստեն: Սա պետք է կիրառվի հետադարձ ուժով՝ անկախությունից՝ 1991թ. սկսած»,-հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նա վստահեցրեց՝ իրենք պատրաստ են այդ «քննությունն» առաջինն անցնել. «Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջինն անցնել այդ քննությունը…թող իր եկամուտները համեմատեն իր ունեցվածքի հետ եւ թող գտնեն մեկ դրամի տարբերություն»:
ՀԱԿ փոխնախագահի բնորոշմամբ՝ այս կերպ ուզում են երկիրը «մաքրել» եւ հասնել արդյունավետ կառավարման: Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաեւ դաշինքի՝ Արցախյան հակամարտության լուծման տեսլականը, այն է՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ):
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ