Չարենցավանում այսօր եւս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հավաք կազմակերպեց՝ առաջնահերթ ներկայացնելով Արցախյան հակամարտության լուծման իր դիրքորոշումը, այն է՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ):
«Քսան տարվա ընթացքում կյանքն ապացուցեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է, որ պետք է գնանք խաղաղության»,-հայտարարեց դաշինքի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը:
«Երբ ասում ենք փոխզիջումներ, երբեք չենք հասկանում ԼՂ-ն կամ Լաչինը…ԼՂ-ի մասին խոսք չա»,-վստահեցրեց Ոսկերչյանը:
Հիշեցնենք՝ երեկ Ուջանում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հստակեցրել էր՝ ըստ «խաղաղության ծրագրի»՝ հայկական կողմին պետք է մնան միայն ԼՂ-ն, Քարվաճառը, Բերձորը:
Կարդացեք նաև
«Ադրբեջանը, միեւնույնն է, չի ասի՝ «սաղ Ձեզ լինի, անկախ եղեք»,-համոզմունք հայտնեց պատգամավորի թեկնածուն: Ներկաներից մեկն էլ տարակուսեց, թե «ռուսը պետք է նախեւառաջ դա ասի»:
«Ռուսն էլ ասի, ԱՄՆ-ն էլ ասի, միեւնույնն է՝ Ադրբեջանը դա պաշտոնապես չի ընդունի»,-հակադարձեց Գրիգոր Ոսկերչյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ