Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Օրինաց երկիր. «հնարավոր է կառուցել Բարգավաճ Հայաստան». «Ա1+». (Տեսանյութ)

Մարտ 07,2017 23:40

1995-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողը բարդ խնդրի առաջ է կանգնած: Համամասնական ընտրակարգով քվեարկելու համար ընտրողը քվեախցիկում պետք է ջնջի 13 քաղաքական ուժից 12-ին, որպեսզի քվեաթերթիկը համարվի վավեր: Սահմանադրական իրավունք Միությունը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին մեղադրում է Ղարաբաղում ընտրատարածքներ չբացելու համար:

«Ղարաբաղը նույնպես Հայաստան է»,-պնդում է կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Ըստ նրա, 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի որոշումով Ղարաբաղի ինքնավար մարզը միացել է Հայաստանին:

1999-ին Դաշնակցությունն առաջին անգամ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Հենց այս ընտրություններին է լայնորեն տարածվում կուսակցության հռչակավոր կարգախոսը՝ հին ընկերները չեն դավաճանում: Օրինաց երկիրը Մարտունիում խոսում է հատուկ օրենքների մշակումից եւ վստահեցնում, որ դրանցով հնարավոր է կառուցել Բարգավաճ Հայաստան: Հայոց Համազգային շարժումը ընտրությունների է գնում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով։

2003-ի քարոզարշավին ընդդիմության հաջորդ կանգառը Լոռու մարզն է: Ընտրողները Ստեփան Դեմիրճյանից հաշիվ են պահանջում երկու ամիս առաջ նախագահի ընտրություններում տված իրենց քվեի համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031