Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խանգարի, Գալուստը ինձ չի խանգարել, դու ուզում ես խանգարե՞ս». Արամ Մանուկյանը՝ եղվարդցուն (Տեսանյութ)

Մարտ 07,2017 23:22

«Գնանք Բաքվում, Կիրովաբադում չայ խմենք»… սա անպատասխանատվության նշան է»,-Եղվարդում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ներկայացնելով դաշինքի «խաղաղության ծրագիրը», ասաց դաշինքի ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ դաշինքը կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին (Մադրիդյան սկզբունքներ): «Մինչ օրս զինադադարի ժամանակ երկու հազար զոհ ենք տվել…»,-ասաց Արամ Մանուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ զինադադարի պահպանման կողմնակիցները ճիշտ չեն: Փոխարենը՝ անհրաժեշտ է Ադրբեջանին պարտադրել խաղաղության պայմանագիր կնքել:

Եղվարդցիներից մեկը նկատեց, որ Արամ Մանուկյանի ելույթը գնալով ավելի զգացմունքային է դառնում: «Մի ջղայնացի, այ Մանուկյան ջան»,-խորհուրդ տվեց նա: Մանուկյանն էլ հորդորեց իրեն չընդհատել: Տղամարդը շարունակեց, ինչին ի պատասխան Արամ Մանուկյանը կատակեց. «Մի խանգարի, Գալուստը ինձ չի խանգարել, դու ուզում ես խանգարե՞ս»:

Դաշինքի «խաղաղության ծրագրի» ընդդիմախոսներին Արամ Մանուկյանն ուղերձ հղեց, որ իրենց ծրագիրը պարտվողական ծրագիր չէ. «Դա եղածը պահելու ծրագիր է: Մեր թեկնածուների մեծ մասը կռված տղերք են եւ բոլորից լավ գիտեն արյան գինը, բայց նրանք էլ են ասում, որ այդ տարբերակով պետք է հանգուցալուծվի հակամարտությունը»:

Հավաքի ընթացքում դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին վստահեցրեց՝ իրենց հաշվարկած տնտեսական ծրագրով հնարավոր է ՀՀ-ում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով:

Մանրամասն՝ տեսանյութերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031