Այսօր Իջևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այսօր՝ այս դժվար ժամանակահատվածում, հերոս է հենց մեր ժողովուրդը, որ իրենք համապատասխան պայմաններ են ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար:
«Մարդու իրավունքները մինչև վերջ են պաշտպանվելու, ոչ մի անձնավորություն հետապնդումների չի ենթարկվելու: Անվտանգությունը սկսվում է սահմաններից, ու իզուր չէ, որ մեր քարոզարշավը սկսել ենք Տավուշի մարզից: Մենք, հրաժարվելով պաշտոններից, գեղեցիկ կյանքից արտերկրում, կարող էինք կողքից նայել, բայց արդյոք դա արդարացվա՞ծ կլիներ, իհա՛րկե ոչ: Ինձ համար նորություն է այս քարոզարշավը, քաղաքական գործունեությունը, բայց ես ուզում եմ մեր ժողովրդի հետ միասին չարչարվել, տանջվել, հասնել ինչ-որ մի բանի, ամենակարևորը՝ արդարության ամրապնդման գործում ներդրում ունենալ…», ասել է Սեյրան Օհանյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում:
Լուսանկարը` Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:
Կարդացեք նաև
Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի