Լրահոս
Օրվա լրահոսը

Օլեգ Եսայանի պատասխանը` Վլադիմիր Սոլովյովին. «Նա ակնհայտ ստում է»

Մարտ 07,2017 22:25

«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն», երեկ Երևանում հայ լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վ.Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը:

Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պրն. Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում:

Նախ, պրն. Սոլովյովին ինձ ճանաչելու կամ չճանաչելու մասին: Եթե ելնենք այս բառերի ավանդական իմաստից, ապա նա ակնհայտ ստում է: Իսկ եթե ելնենք այդ բառերի բովանդակության իր ընկալումից, ապա հեղինակը միանգամայն ճիշտ է: Այդ իմաստով նա ինձ չի ճանաչում և չէր էլ կարող ճանաչել:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տառապելով ինքնակարծիքով՝ թեկուզ և շատ հայտնի հեռուստալրագրողը փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող ինքնիշխան երկրների պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ սեփական կարծիքը դարձնում է նրանց գործունեության չափորոշիչ՝ օգտագործելով  հրապարակավ բազմիցս անպատասխան արտահայտվելու իր հնարավորությունը:

Դա վերարագրելով պրն. Սոլովյովի անձնական փառասիրությանը և միաժամանակ մեղադրող ու դատավոր լինելու մոլուցքին՝ կնշեի այն հարցերը, որոնք անխուսափելիորեն բխում են այս ամենից, հատկապես՝ գիտակցելով, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում դեսպանի և դեսպանության գործունեությունը, որտեղ կան նաև թերացումներ:

Արդյոք հեղինակը իրեն թու՞յլ կտար նմանատիպ խոսքով հանդես գալ հարևան երկրի մայրաքաղաքում, եթե, այնուամենայնիվ, այո, ապա ինչ վերաբերմունքի կարժանանար նա տեղի լրատվամիջոցների և այլոց կողմից:

Շատ հանրաճանաչ լրագրողներ ունի նաև իմ երկիրը. արդյոք նրանցից որևէ մեկը իրեն թու՞յլ կտար ստանձնել նման դերակատարություն՝ անդրադառնալու Երևանում հավատարմագրված երկու միմյանց հետ մեղմ ասած լարված հարաբերություններ ունեցող երկրների դեսպանների գործունեության համեմատական վերլուծությանը:

Պրն. Սոլովյովի «ազատամտության», «ժողովրդավարության» և «մամուլի ազատության» յուրօրինակ ընկալումը միայն անձնավորվա՞ծ ցինիզմի դրսևորում է, թե՞ կան նաև այլ, առավել կարևոր ուղղորդող հանգամանքներ:

Հարգարժան լրագրողի ծամծմված կարծիքը նույն խնդրի առնչությամբ երկու երկրների դեսպանների գործունեության մասին ոչ այլ ինչ է, եթե ոչ իրեն տրված հստակ հարցի պատասխանից գիտակցված շեղում՝ կոնկրետ նպատակի որոշակի երանգներով:

Շատ ափսոս, որ ստիպված էի ասելու այն, ինչին, որոշ հանգամանքներից ելնելով, ժամանակին չեմ անդրադարձել:

ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆ

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Ասիր, ասիր՝ բան չասիր, այ դեսպան, էդպես էլ չիմացանք բույն է գարշահոտում թե կկուն ինքը

  2. Աբրահամյան says:

    Ամոթ է ու Դուք դեռ երես ունեք խոսելու:

  3. Արամ says:

    ամոթ դեսպանին

  4. Արտաշես says:

    Հայտնի լրագրողի գնահատականը կոնկրետ դեսպանի անձին չէր վերաբերում, այլ ՀՀ իշխանություններին, հատկապես նախագահին: Ցավում եմ, որ այդպիսի դեսպան ունենք: Հետո էլ բողոքում ենք, թե ինչու են մեր երկրին վերաբերվում, որպես վասալի:

  5. Քրիստափոր says:

    ԵՎ դեռ անհարմար ՉԵՍ զգում նշումԵՍ, որ 7 երկար ու ձիք տարիներ, չգիտենք թե ինչով ԷԻՐ զբաղված Մոսկվայում այ դեսպան կոչված նախագահի հովանավորյալ:

  6. Artur says:

    Նման դեսպանների պատճարն է, որ Հայաստանը ունի այսպիսի վարկանիշ: Ինչ է ուզում ասել, որ ինքը լավ է աշխատել? չի երևում, չկա արդյունք:” Դեսպան” մի այսպիսի դեսպան էլ Վրաստանում ունենք …

  7. Կարապետ says:

    Էն ժամանկ, որ դու, պարոն դեսպան, ոչինչ չէիր անում , միայն մեր բյուջեի հաշվին քեզ էր դիզում , Սոլովյովը քո գործն էր անում՝ի լուր աշխարհի հայտարերլով, որ ադրբեւջանցիք ագրեսոր են, դու էնքան անզոր էիր, որ բյուլ-բոյւոլին օղլուն էն մի պատասխան չվեցիր, երբ նա ասաց, բա ինչ էիք ուզում, ինչի պտի մենք չսկսեինք ռազմական գործողությունները, երբ բանակցությունները արդյունք չեն տալիս՞: Դու չհակադարձեցիր, գիտես ինչու, որովհետև դեսպանների պաշտոնները Հայասատանի իշխանությունները սարքել են պաշտոնաթողների վերջին հանգրվան, ոչ կրթություն ունեն նրանք, որ գիտություն, ոչ դիվանագիտական փորձ:մեկը չկա ասի՝բա Հայաստանում դիվանագիտական դպրոց ինչու եք բացել, որ սրանք լինեն դիվանագետներ, կամ դիվանագետներ ինչու եք արտադրում, որ սրանք, էս աշխարհից անտեղյակները ,գնան դեսպանի աշխատանքի?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031