Մարտի 7-ին Նոյեմբերյան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, խորհրդային շրջանում Նոյեմբերյանի շրջանային խորհրդի պատգամավոր Աֆրիկ Թանդիլյանը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց, որ 2015թ. Ծառուկյանը Բերդավանում ուշ՝ հոկտեմբերի 1-ին է սկսել խաղողի մթերումը, որի պատճառով իր մթերած խաղողը 100 կգ-ով պակաս է ստացվել:
Գ. Ծառուկյանը հիշեցրեց, որ ինքը 2015-ին Բերդավանում բարձր գներով է խաղողը մթերել, սակայն Աֆրիկ Թանդիլյանն իրեն հորդորել է եւս 10 դրամով ավելացնել մթերման գինը, այն դարձնել 150 դրամ: Ինքը համաձայնվել է , Ա. Թանդիլյանն էլ խոստացել է իրեն 500 լիտր գինի նվիրել: Աֆրիկ Թանդիլյանը հարթակում ելույթ ունենալով՝ Ծառուկյանին խնդրեց , որ 2017-ին էլ նա Բերդավանում խաղող մթերի:
Գ. Ծառուկյանը խոստացավ, ասաց նաեւ, որ Ա. Թանդիլյանին ինքը կվճարի 100 կգ խաղողի փողը: Նա ծիծաղելով լրագրողներին հորդորեց դա ընտրակաշառք չհամարել:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ