Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը

Մարտ 07,2017 20:03

Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ամրագրված պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցությունը բարեփոխումների գործընթացին:

Մասնավորապես,  ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ներդրման, գենդերային բյուջեի, մեկ աղբյուրից գնման մեթոդի կիրառման դեպքում օրենսդրական հիմնավորումների հրապարակման, պարզեցված պետական բյուջեի և վերջինիս կատարման մասին հաշվետվությունների մշակման, բարձրագույն վերահսկիչ մարմինների համար նախատեսված միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, համապատասխանության և կատարողական աուդիտների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Կողմերը անդրադարձ են կատարել նաև ծրագրի շրջանակներում ընդհանուր պայմաններ հանդիսացող Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, պետական ֆինանսների կառավարման բնագավառում արձանագրված առաջընթացին, բյուջետային փաստաթղթերի թափանցիկությանը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031