Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ես թշնամիներ չունեմ, բայց շատ նախաձողներ ունեմ»

Մարտ 07,2017 19:50

«Ես թշնամիներ չունեմ, բայց շատ նախանձողներ ունեմ»,-այսօր Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա, մեր ազգի առաջին թշնամին եւ զարգացման առաջին խանգարողը նախանձն է: Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ նախանձը վերեւներում է. «ներքեւում՝ հասարակ ժողովրդին, ի՞նչ»:

Բագրատաշենում ելույթ ունեցավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու, «Փաստ» թերթի սեփականատեր, ծնունդով բարգատաշենցի Վարուժան Բաբաջանյանը: Բաբաջանյանն ասաց, որ ճարտար լեզու ունի, սակայն ոգեւորությունից լեզուն կապ է ընկել: Թեկնածուն կոչ արեց, ձայն տալ «Ծառուկյան» դաշինքին եւ եթե դաշինքը 50 տոկոս գումարած մեկ ձայն հավաքի, բոլոր խնդիրները կլուծվեն:

Գագիկ Ծառուկյանը բագրատաշենցիներին մի անեկդոտ պատմեց. Երբ մի հավատացյալ մարդը խեղդվում է ու հրաժարվում, թե մեծ զբոսանավից, թե սովորական մակույկից, թե ձկնորսական նավակից եկած օգնության առաջարկներից ու մահանալուց հետո Աստծո մոտ նեղսրտում՝ քեզ հավատում էի՝ չփրկեցիր: Աստված պատասխանում է՝ այ մարդ ոչ զբոսանավի օգնությունն ընդունեցիր, որ մակույկի, ոչ ձկնորսական նավակի, էլ ի՞նչ անեի: Սրանից հետո Գագիկ Ծառուկյանը ասաց, որ ժողովուրդը պետք է իր փրկության մասին մտածի, լավ մտածի մի բան անելուց առաջ, ու հավատա սեփական ուժերին. «Ավելի վատ օրեր են եղել՝ գազ չի եղել, հաց չի եղել, բայց կարողացել ենք պատվով դուրս գալ այդ վիճակից: էլի կկարողանանք, եթե ճիշտ ընտրություն կատարենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031