Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տիգրան Մեծը 2,5 մլն. քառ/կմ՝ հող է հանձնել, նա՞ էլ է «հող հանձնող», ինչպես Տեր-Պետրոսյանին են անվանում». (Տեսանյութ)

Մարտ 07,2017 19:07

«Որպես պատմաբան եմ ասում՝ Տիգրան Մեծից հետո միակ գործիչը, որը հող է գրավել, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,-Հրազդանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ ՀԱԿ գրասենյակում հայտարարեց դաշինքի թեկնածու Վիկտոր Միրումյանը:

Նա իր խոսքն ուղղեց Տեր Պետրոսյանին «հող հանձնող» անվանողներին՝ ասելով. «Տիգրան Մեծը նվաճեց 2,5 միլիոն քառակուսի կմ՝ ներկայիս Բրազիլիայի չափ տարածք: Քսանհինգ տարի նվաճածը պահելուց հետո նա Հռոմի եռապետներից մեկի հետ Արտաշատում կնքեց պայմանագիր. պատկերացնո՞ւմ եք նրա փոխզիջումները որքան էին՝2,5 միլիոն քառակուսի կմ՝…հիմա Տիգրան Մեծը հող հանձնո՞ղ էր, դավաճա՞ն էր…փաստորեն՝ «շան տղեն» այդքան զիջել է…»:

Վիկտոր Միրումյանի բնորոշմամբ՝ մեծ դիվանագետ Տիգրան Մեծն այդպես պահեց բուն Հայաստանը, «Կոնգրես-ՀԺԿ»-ն էլ իր «խաղաղության ծրագրով» առաջարկում է պահել բուն Արցախը. «Տեր-Պետրոսյանը ժամանակին նվաճեց Ղարաբաղի եռակի չափով: Հիմա եկել է փոխզիջումների պահը: Պայմանագիրը կա(նկատի ունի Մադրիդյան սկզբունքները,-խմբ), որից խույս են տալիս իշխանությունները եւ նոր ժամանակների Տիգրան Մեծին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանում են հող հանձնող»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031