Մարտի 7-ին, ժամը 16-ին Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում հանդիպում ունեցավ Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչների հետ: Հրապարակը բազմամարդ էր, շատ էին երիտասարդները:
Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին աղուհացով: Ծառուկյանի կողքին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակի թեկնածու Վարուժան Բաբաջանյանն էր, սակայն վերջինս հարթակ չբարձրացավ, ելույթ չունեցավ:
Գագիկ Ծառուկյանը իր ելույթում մտահոգություն հայտնեց երկրի վիճակի մասին, ասելով, որ Հայաստանն անդունդի եզրին է: Ելույթի ավարտին նա դժգոհություն հայտնեց լրատվամիջոցներից, հայտարարելով. «Մի քիչ մեր ժողովրդին լրատվական ծառայություններն են թյուրիմացության մեջ գցում: Ես ուզում եմ լրատվական ծառայություններից խնդրել, որ դուք էլ եք այս երկրում ապրում, երեխաներն էլ այս երկրում ապրում: Ամենակարեւորը՝ Ծառուկյանին սիրեք, թե չսիրեք, գոնե Ծառուկյանի արած գործերը գնահատեք: Ու եղեք մի քիչ բարի»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էս մարդը 3րդ դեմք եզակի թվից էն կողմ ինչ գիտի?մի մարդ, որ իր մասին երրորդ դեմքով խոսի, նշանակում է՝ կամ ինքնասիրհարված է, կամ ինքն իրենից փախնում է
Գագիկ Ծառուկյանը շատ ճիշտ է ասում, որոշ լրատվականներ անընդհատ խեղաթյուրում են իրականությունը, իրենց ուզած ձևով են ներկայացնում: