Եվրոպայի խորհուրդն առաջին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնացող դատավարություն կապակցությամբ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի «Լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանության խթանման պլատֆորմի» տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելությունների, ինչպես նաև «հասարակությանը հակապետական կոչեր անելու» և Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Նշվում է նաև, որ այժմ Լապշինը գտնվում է Բաքվի Կուրդախանիի մեկուսարանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ