Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք մեր ոսկու պաշարները վաճառեցին». Արթուր Բաղդասարյանի քննադատությունը

Մարտ 07,2017 17:45

«Ի՞նչ ենք մենք արել, շատ բան ենք արել, եթե այսօր Հայաստանում 100.000 մարդ իր ավանդը ստացել է, մենք ենք արել, տարիներ շարունակ մեզ մեղադրել են ամբոխահաճության մեջ, թե դա հնարավոր չէ, հիմա 100.000 մարդ ստացե՞լ է իր ավանդը, 40 միլիոն դոլար ստացե՞լ են ավանդ, հիմա ասում ենք՝ էլի մարդ կա, տասնյակ հազարավոր մարդիկ կան, բերենք տանք այդ ավանդները»,- այսօր Արմավիրում «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, երբ իրենք հեղինակեցին օրենք, որ պետությունը երրորդ չորրորդ երեխային պետք է գումար տա, իրենց սկսեցին մեղադրել պոպուլիզմի համար. «Այսօր երրորդ ու չորրորդ երեխան մեկ ու կես միլիոն դրամ է ստանում՝ մեր հեղինակած օրենքով: Հիմա ասում ենք՝ ժողովուրդ ջան, Ղարաբաղում, որը մեզ համար միացյալ Հայաստանն է, ամուսնացող զույգին փող են տալիս, ասում ենք եկեք, մենք էլ տանք, ընտանիքը գոնե իր առաջին քայլերը կկարողանա անել: 18 տարեկան երեխեն գնում, սահմանին զոհվում է, ինչի՞ պետք է զոհվի, ասում ենք՝ աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի, որտեղ կծառայեն վճարովի, պայմանագրային զինծառայողներ:

Մոսկվայում ասֆալտ թափողների, բորդյուր շարողների ութսուն տոկոսը հայեր են, իրենք կարող են այստեղ մնալ, պահել իրենց գյուղը, իսկ մենք ամեն տարի չորս հազարով ավելացնենք պայմանագրային զինծառայողների թիվը: Բանակի չարաշահումներից են խոսում, եկեք մեր բյուջեի գումարները ճիշտ տնօրինենք, ինչո՞ւ գործազուրկ տղամարդ պետք է լինի, եթե ուզում է աշխատի, վա՞տ բան ենք ասում, թող գնան իրենց գյուղը պահեն:

Մարդու համար պետք է աշխատատեղ ստեղծենք, ասում են՝ եղունգ ունես, գլուխդ քորի, էդպես չի կարող լինել: Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա, որ աշխատատեղեր ստեղծվեն, ասում ենք՝ կրճատեք ստուգումները, ստուգող մարմինները, թողեք աշխատող մարդը շնչի… Հայաստանի հանքերի լիցենզիաների ութսուն տոկոսը բաժանել են ո՞ւմ՝ արտոնյալներին, ոսկու հանքեր ունենք, բայց մեր ոսկու գանձարանը զրո է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք այդ ոսկու պաշարները վաճառեցին»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, ՀՀ տնտեսությունը չի զարգանում, անցած տարի Հայաստանի մասնավոր բանկերը Հայաստանի Հանրապետությանը չորս հարյուր միլիոն դոլար վարկ տվեցին որովհետեւ. «Բյուջեն ծակ է, դեֆիցիտ է, չկա գումար: Այն որ վատ է, բոլորս գիտենք, բոլորն են դժգոհ, բայց այդ դժգոհները պետք է հասկանան, որ պետք է մի բան անեն, որ այս երկրում մի բան փոխվի: Շատերն են այսօր հեղափոխությունից խոսում, մենք ինչ ենք ասում՝ եղբայր արի մի հատ քո ուղեղում հեղափոխություն արա, քո գլխի, հոգու մեջ, ի վիճակի՞ ես մի անգամ գնաս, ճիշտ քվեարկես, ճիշտ ընտրություն անես՝ հանուն այս երկրի փոփոխության»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031