Հայաստանի հետ բանակցություններն այժմ դադարեցված են: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ:
Մամեդյարովը հայտարարել է, որ իբրև թե հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից:
«Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը մերժել է: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ