Այրումի բնակիչ Շարմազան Մարգարյանը մինչ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման գալը, իր անասնագոմից ընտրել, լողացրել եւ զարդարել էր ամենալավ ոչխարին: Շարմազան պապը ոչխարը ցանկանում էր մորթել Գագիկ Ծառուկյանի ոտքերի մոտ՝ ի նշան այն վստահության եւ սիրո, որն ինքն ու իր ընտանիքը տածում են Ծառուկյանի հանդեպ: Գագիկ Ծառուկյանը, սակայն, թույլ չտվեց, որ իր ոտքերի տակ ոչխար մատաղ անեն, ասաց՝ «տար պահիր, ապրիլի 2-ին կմորթես»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այրումում եւս Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն 15 կետերը, որոնք դաշինքի անդամները հռչակել են իբրեւ ծրագրային դրույթներ եւ որոնք անհրաժեշտ են համարում Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ