Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը նավթի արդյունահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի. Bloomberg

Մարտ 07,2017 17:06
navt

Իրանական նավթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի՝ օրական 3 միլիոն բարել: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, երկիրը նման ցուցանիշ չէր գրանցել 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո:

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներքին շրջանառությունը չհաշված, ամենաշատ իրանական նավթ մատակարարվել է Չինաստան՝ 105 տանկեր, որին հետևում է Հնդկաստանը՝ 85 տանկեր, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 58 տանկեր:

Նշենք, որ Իրանը զգալիորեն կրճատել էր նավթի արտահանումը՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ, որոնք ուղղված էին երկրի նավթային արդյունաբերության դեմ:

Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031