Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանցին՝ Զուրաբյանին. «Մըր պապերը մըր համար սարքել էին 12 գործարան, բայց դուք քանդեցիք» (Տեսանյութ)

Մարտ 07,2017 16:43

Կոտայքի մարզում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Չարենցավան քաղաքում ՀԱԿ ակտիվի հետ հանդիպմանը եւս ներկայացվեց դաշինքի՝ Արցախյան հակամարտության լուծման «խաղաղության ծրագիրը», ասել է թե՝ փոխզիջումների վրա հիմնված «Մադրիդյան սկզբունքները»:

Դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ընդգծեց՝ Չարենցավանը ժամանակին հայտնի էր արդյունաբերական հզոր ներուժով, որից այսօր ոչինչ չի մնացել: Այդ ամենի, եւ առհասարակ՝ ՀՀ-ի զարգացման համար ՀՀ-ն պետք է հասնի խաղաղության, լուծի Արցախյան հակամարտության հարցը, որպեսզի դուրս գա շրջափակումից:

«ՀՀ-ն մրցունակ չէ միջազգային ասպարեզում, երկու կողմից շրջափակված է Թուրքիայով եւ Ադրբեջանով»,-ասաց Զուրաբյանը:

Չարենցավանցիներն անվստահություն հայտնեցին. տարեցներից մեկն ասաց. «Մըր պապերը մըր համար սարքել էին 12 գործարան, բայց դուք քանդեցիք»: Կողքին կանգնած տղամարդն էլ ուղղեց. «ինքը չի քանդել, արա՜…»: Տարեցը շարունակեց. «Լավ, մըր հորեղբոր տղերքը քանդեցին…»:

Դաշինքի «խաղաղության ծրագրի» ներկայացման ժամանակ փոխզիջումների առնչությամբ մեկ այլ պապիկ էլ անհամաձայնություն հայտնեց, թե «հողը պահել է պետք»:

Լեւոն Զուրաբյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ իրենց ծրագիրը հենց հողը պահելու ծրագիրն է. «Մենք Ղարաբաղն ազատագրել ենք, բայց այն պահպանո՞ւմ ենք…մեր կարծիքով՝ այսպես չենք պահպանում, այլ կորցնում ենք: Եթե ուզում ենք հողը պահպանենք, պետք է արագ գնալ խաղաղության պայմանագրին: Քանի դեռ փխրուն զինադադարի վիճակ է, հողը վերջնական ազատագրված չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031