Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ավետիսյան ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը: Վճռաբեկ դատարանը համարել է, որ բողոքը պետք է ուղարկվի նաեւ տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցչներին։ Ձեւական սխալները շտկելու համար կողմին տրամադրել է 5 օրյա ժամկետ։
«Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պայման նախատեսված չէ, ըստ էությամբ բողոքի պատճենը ուղարկվում է գործին մասնակից անձանց եւ ճիշտ հասկացեք, նույն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանդիսանում եմ նաեւ ես, նաեւ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը: Մենք ինքներս մեզ բողոքի օրինակ պետք է ուղարկենք»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Թեեւ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում բողոքը ուղարկվել է մյուս ներկայացուցիչներին եւ կրկին դիմել են Վճռաբեկ դատարան, սակայն փաստաբան Արամազդ Կիվիրյանը համոզված է՝ բողոքը նորից հետ կվերադարձվի։
«Ստորադաս դատարանի կողմից արտահայտած վարքագիծը, հետագայում Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը ինձ մոտ համոզմունք են ստեղծում, որ այդ դիրքորոշումը ընդհանուր դատական համակարգի դիրքորոշում է, ոչ նյութական վնասի մասով ՀՀ-ը չի ցանկանում ՌԴ-ի դեմ քննել քաղաքացիական հայց»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ