Այսօր դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկին անվանումը Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն, ի դեպ, Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է, միաձայն ռեկտոր ընտրեց մեն ու միակ թեկնածուին՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին։
Aravot.am-ի այն հարցին, թե հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից քանի՞սը կողմ քվեարկեցին իրեն, քանի՞սը՝ դեմ, Սահակ Մինասյանը պատասխանեց, որ կառավարման խորհրդի նիստին մասնակցել է 21 անդամ, որոնք միաձայն կողմ են քվեարկել իրեն։
Իսկ թե ինչո՞ւ ռեկտորի պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ չկայի՞ն, ո՞րն է պատճառը, Սահակ Մինասյանն ասաց․«Նման հարց թեկնածուին չեն ուղղում, ուղղում են այն պոտենցիալ թեկնածուներին, ովքեր որ չեն առաջադրվել»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ