Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդցուն Ադրբեջանի «փոխզիջումներն» արժանահավատ չթվացին. «բա որ խոստումը դրժի՞…» (Տեսանյութ)

Մարտ 07,2017 15:24

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը բնակիչներին ներկայացրեց դաշինքի մոտեցումն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, այն է՝ Ադրբեջանը պարտավորվում է կնքել խաղաղության պայմանագիր, հարցը լուծվում է փոխզիջումների հիման վրա:

Զուրաբյանը հստակեցրեց, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը. «Պետք է ստեղծվի ապառազմականացված բաժանարար գոտի: Ադրբեջանը պաշտոնապես համաձայնում է, որ այն տարածքի վրա, որը համարում է իր տարածքը, ներդրվեն խաղաղապահներ, եւ այդ տարածքում նա իրավունք չունի ռազմական տեխնիկա մտցնել: Ադրբեջանը պաշտոնապես ընդունելու է, որ հրաժարվում է որեւէ վեճ լուծել՝ բռնության ճանապարհով: Նաեւ ընդունելու է, որ Արցախին տրվի միջազգայնորեն ճանաչված միջազգային կարգավիճակ»:

Եղվարդցիներից մեկը տարակուսեց. «Ենթադրենք՝ Ադրբեջանը համաձայնում է եւ ստորագրում խաղաղության պայմանագիրը, բայց երկրորդ փուլում հանկարծ հետ է կանգնում իր խոստումից՝ թքած է ունենում բոլորի վրա…բա այդ երաշխավորներն ո՞ւր են»:

Լեւոն Զուրաբյանն էլ հստակեցրեց, որ զինադադարի եւ խաղաղության պայմանագրի մեջ հսկայական տարբերություն կա. «Խաղաղության պայմանագիրը շատ ավելի մեծ երաշխիքներ է ստեղծում, այն երաշխավորված է միջազգային կառույցների կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031