Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ու միջին ձեռնարկությունների համար խիստ կարևոր է արտարժութային ռիսկերից զերծ մատչելի վարկավորման հնարավորությունների ընձեռումը. Վախթանգ Աբրահամյան

Մարտ 07,2017 14:42

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված շնորհանդեսին տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Կենտրոնական բանկի և ֆինանսական շուկայի մասնակիցների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ Հայաստանի գործակցությունն սկսվել է շուրջ 20 տարի առաջ: Այս տարիների ընթացքում բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության համար կարևոր ճյուղերի՝ խոշոր և փոքր ու միջին ձեռնարկություններին՝ իրականացնելով միջնորդավորված և ուղղակի ֆինանսավորում:

ԿԲ նախագահի տեղակալը շեշտել է, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար խիստ կարևոր է արտարժութային ռիսկերից զերծ մատչելի վարկավորման հնարավորությունների ընձեռումը, և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը որդեգրել է նման ռազմավարություն և սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ նաև Հայաստանում:

Վախթանգ Աբրահամյանը նշել է նաև, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռազմավարությունը, ինչպես նաև առաջարկվող ֆինանսական գործիքները դինամիկ փոփոխման կարիք ունեն ամբողջ աշխարհում՝ պայմանավորված գործընկեր երկրներում առկա պահանջարկով, և այսօր առավել արդյունավետ են ճկուն և փոփոխություններին արագ արձագանքող կազմակերպությունները՝ ի դեմս Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, որը ներկայանում է մեր իրականությանը և առկա պահանջարկին լիովին համապատասխանող գործիքակազմով և լուծումներով:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031