Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդումների` ՔԿՀ աշխատակիցները տարբեր բնույթի հանցագործություններ են կատարել

Մարտ 07,2017 14:32

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման և ազատազրկման վայրում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի մասին նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ի` 29.12.2016թ.-ին և 16.02.2017թ.-ին տված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում:

Մասնավորապես, Հրաչյա Գ.-ն հաղորդումներ է տվել այն մասին, որ տարիներ շարունակ իր օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար առանձնապես խոշոր չափերով գումարներ է տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց, նաև հայտնել է, որ այդ հիմնարկի աշխատակիցներն իր օգտագործման համար ապօրինի կերպով տարբեր տեսակի թմրամիջոցներ են տեղափոխել ՔԿՀ, իսկ այնտեղի համար նախատեսված դեղորայքը դատապարտյալներին տալու փոխարեն վաճառել են: Բացի այդ, Հրաչյա Գ.-ն տեղեկություններ է հայտնել այն մասին, որ դիմումներ գրելու համար ՔԿՀ պաշտոնյաներն իր նկատմամբ բռնություն են կիրառել, դատապարտյալներին տեսակցություն թույլատրելու համար 30.000-ից մինչև 50.000 ՀՀ դրամի կաշառք են վերցրել և բջջային հեռախոսներ վաճառել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, ազատազրկման վայրում թմրամիջոցներ ապօրինի իրացնելու վերը նշված դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին, 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031