Փաստաբանների պալատին այլընտրանք է պետք, այլ կառույց պետք է ստեղծվի, որը պետք է լինի անվերահսկելի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեցին փաստաբանները: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքերով՝ իրականում կառույցը հիվանդ է եւ փաստաբանների պալատի խորհրդում այնպիսի մարդիկ են ընդգրկվել, որոնք կիսում են պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեսակետը, իսկ չկիսողների նկատմամբ հետապնդումներ են սկսվել:
« Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները: ՔԿՀ-ներում, որտեղ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ, որովհետեւ համատարած խուզարկություններ սկսվեցին փաստաբանների նկատմամբ»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ավելացնում է՝ փաստաբանությունը դրված է վտանգի տակ եւ դրա վառ ապացույցը վերջին ընտրությունների արդյունքներն են.
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ