Մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:
Նախարար Տոնոյանը Ա. Կասպրչիկին ներկայացրեց մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝ նախանշեց ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:
Հանդիպման ավարտին Դ. Տոնոյանն ու Ա. Կասպրչիկն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվեցին կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ