«Առավոտն» անդրադարձել էր ՀՀԿ-ի, ՕՐՕ -ի, ՀՅԴ-ի, «Հայկական վերածննդի», Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրերում առկա կրթության եւ գիտության ոլորտներին վերաբերող բաժիններին: Այժմ կներկայացնենք, թե մյուս ուժերն ինչ են խոստանում իրենց նախընտրական ծրագրերում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ է խոստանում կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը պետական բյուջեից` հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի:
«Ազատ դեմոկրատները» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից եւ կուսակցություններից միակն է, որն իր ծրագրում անդրադառնում է բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնելուն ու բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումները բացառելուն՝ բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում:
«Ելք» դաշինքը ցանկություն ունի Հայաստանյան առաջատար բուհերի ճարտարագիտական, ծրագրավորման, կիբեռնետիկայի, բնական գիտությունների ֆակուլտետների և բնական գիտությունների
Կարդացեք նաև
թեքումով ավագ դպրոցների բազայի հիման վրա Սիլիկոնային
հովտի օրինակով ձևավորվել գիտաարտադրական
կոմբինատ:«Ելքն» էլ է խոստանում է առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրակրթությանը հատկացվող բյուջետային միջոցները կրկնապատկել, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, իսկ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի:
«Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերից 15-րդը վերաբերում է կրթության ոլորտին. «Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:
Իսկ Կոմունիստները խոստանում են անվճար բարձրագույն կրթություն բոլորի համար եւ վերադարձ 10-ամյա կրթությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ մարտի 8-ի տպագիր «Առավոտում»: