Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական անդամ միության երկրներին կոչ է արել գազի գնի հաշվարկների հետ կապված «վարժանքներ» չանել: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
«Եկեք ուղիղ, առանց նեղանալու, եթե այստեղ գտնվող որոշ երկրներ չանդամակցեին միությանը կամ դադարեցնեին անդամակցությունը, ապա գազ կգնեին եվրոպական գներով… Եվ պետք չէ ոչինչ ապացուցել կամ գազի գնի հաշվարկների հետ կապված վարժանքներ անել, ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,-ասել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ այս մասին պետք է հիշել, երբ ինտեգրացիան արգելափակող կամ արգելակող որոշումներ են կայացվում: «Այստեղ ոչ ոք ոչ մեկի բռնի ուժով չի պահում»,-ասել է Մեդվեդևը:
Նա միևնույն ժամանակ ասել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ մի երկիր չպետք է տարաձայնություններ թույլ տա իրեն միության հաշվին:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ Միության իրավունքը չարաշահելն անթույլատրելի է, ինտեգրումը վերազգային բնույթ ունի: Այստեղ մենք քննարկում ենք հարցեր, որոնք բոլորին են վերաբերում»,- ասել է Մեդվեդևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ