Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաագրեսիվ քարոզարշավն առայժմ «Օրինաց Երկիրն» է իրականացնում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 07,2017 13:28

Ամենաագրեսիվ քարոզարշավը, մեր դիտարկումներով, առայժմ «Օրինաց Երկիրն» է իրականացնում։ Երեկ քաղաքի տարբեր վայրերում Հեղինե Բիշարյանին տեսանք, որը նույն բանն էր հայտարարում. «Ես եմ գրավ մուծել Հաց բերողի համար, ես եմ պայքարել նրա ազատության համար»։ Ֆեյսբուք ենք մտնում, այնտեղ էլ է երկրի թիվ մեկ աչքահանը մեր աչքը մտցնում իր գրավի պատմությունը։ Չնայած մենակ ինքը չէ գրավ մուծել, բայց մյուսները՝ չգիտես ինչու, այդ մասին առանձնապես չէին արտահայտվում։

Դա էլ հեչ, բա որ երեկ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը պատվեր է կատարում։ Պատկերացնում եք, չէ՞, Հեղինե Բիշարյանը պատվերից է խոսում։ Սեյրան Օհանյանը ասել էր, թե իրենց դաշինքը միակ ընդդիմադիրն է, իսկ մյուսները պայմանավորվածություններ ունեն իշխանության հետ։

Ու նորից, ոչ ոք առանձնապես բանի տեղ չդրեց ՀՀ ՊՆ նախկին նախարարի այս խոսքերը, միայն Հեղինե Բիշարյանը ծանր տարավ։ Հայտնի անեկդոտի պես. «ինձ նամիկատ անողի…»։ Չգիտենք, տվյալ դեպքում Սեյրան Օհանյանը ինչ պատվեր է կատարել, եւ արդյոք դա պատվեր էր, բայց որ «Օրինաց Երկիրը» գոնե ներքին ու անդրկուլիսյան պայմանավորվածությունների մեծ փորձ ունի՝ փաստ է, որի մասին «Վիկիլիքսում» տասնյակներով կարելի է գտնել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031