«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ մարտի 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները։
ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ հայտարարել է. «Նախընտրական պաստառների՝ արդեն ավանդույթ դարձած վնասման երևույթները խիստ դատապարտելի և միևնույն ժամանակ քստմնելի արարքներ են՝անկախ կատարողների քաղաքական հայացքներից… Հորդորում եմ չտրվել նախընտրական քարոզչության հետ կապ չունեցող այսրոպեական անպատասխանատու հայտարարությունների գայթակղությանը և զինվել համբերությամբ՝ մինչև օրենքով սահմանված կարգով կտրվեն համապատասխան պարզաբանումներ: Ովքեր ունեն փաստեր, կարող են ներկայացնել համապատասխան մարմիններին, որևէ իրեն հարգող ուժ շահագրգռված չէ նման էժան մեթոդներով մտնել քաղաքական պայքարի մեջ»:
Կարդացեք նաև