Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա՝ ի՞նչն է զայրացրել Քոչարյանին, կամ ինչո՞ւ է նա վերստին անդրադարձել նոր ընդունված Սահմանադրությանը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 07,2017 13:06

Տպավորություն է ստեղծվում, թե Քոչարյանը լուսնից է իջել Հայաստան։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա ոեյտինգայինները իր իսկ կառավարման տարիներին առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով ու այսօր գործող մեխանիգմների արդյունքում՝ էլի դառնում էին պատգամավոր։

Դեռ մի բան էլ ավելին՝ այսօրվա ռեյտինգայիններից շատերը Քոչարյանի ցուցումով էին հանգրվանում իշխանական կուսակցությունների ընտրական ցուցակներում ու էլի դառնում էին պատգամավոր։

Հիմա՝ ի՞նչն է զայրացրել Քոչարյանին, կամ ինչո՞ւ է նա վերստին անդրադարձել նոր ընդունված Սահմանադրությանը։ Երեւի գլխավոր պատճառն այն է, որ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն այլեւս չի ունենալու նախագահ, ունենալու ենք անգլիական թագուհի, որը Քոչարյանի ոճի գործչի համար հարմար պորտֆել չէ։ Մինչդեռ մարդը երազանքներ ուներ. 10 տարի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը ի պահ տալուց հետո՝ վերադառնալ Բաղրամյան 26։ Հիմա դա անհավանական է դառնում։ Անհավանական է նաեւ այսօրվա քաղաքական դասավորումների արդյունքում՝ Քոչարյանին մոտ ապագայում տեսնել կարեւոր պաշտոնի։ Ամենաբարձր պաշտոնը Քոչարյանի համար շարունակելու է մնալ երիտասարդ թոշակառուի կարգավիճակը։ Եվ սա դեռ ամենը չէ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031