Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետ. «Պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ» «Ժողովուրդ»

Մարտ 07,2017 12:56

Ինչպես արդեն հայտնի է՝ մարտի 1-ին՝ ԱԺ-ում կառավարության անդամների եւ պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարության կատարեց, նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել։

Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում։ «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը։

«Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյոք դրանք միայն բանակում են առկա։

– Պարոն վարչապետ, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլին որոշ ռազմական տեխնիկաներ չեն աշխատել։ Կբացատրե՞ք, թե ինչու են այդպիսի խնդիրներ ծագել, եւ արդյո՞ք դրանք միայն բանակում են առկա։

– Միայն ողջունելի է Կարեն Կարապետյանի անկեղծությունը եւ խնդիրների վերհանման ու լուծման պատրաստակամությունը։

Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում։ Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից։

Օրինակ՝ գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը հաճախակի են դժգոհում վառելիքի որակից, քանի որ դրա պատճառով երբեմն լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես բարձրորակ ու արդի տեխնիկաների մոտ։ Հետեւաբար, այն չպետք է կապել միայն բանակի հետ, բոլորն են օգտվում շուկայում եղած վառելիքից։

Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից։ Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով։ Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում։

Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն։

Զրուցեց Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. meri says:

    ՈՒշացած խոստովանություն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031