Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռեինկարնացիայի տեսահոլովակը հանգիստ կարող էր մերը լինել, եթե չերեւար Կարեն Կարապետյանը. «ԵԼՔ»-ի անդամ (Տեսանյութ)

Մարտ 07,2017 12:40

«ԵԼՔ» դաշինքի անդամներ Համբարձում Համբարձումյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիս էին հրավիրել: Նրանք երկուսն էլ ռեյտինգայինով առաջադրվել են Մալաթիա եւ Շենգավիթ համայնքներում:

Մենք նրանցից հետաքրքրվեցինք՝ ձեր դաշինքի ցուցակում շատ են դասախոսները, ուսուցիչները, անգամ Արմավիրի մարզում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է գեներալների՝ Շմայսին, Սեյրան Սարոյանին, նաեւ Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, ՄԱՊ-ի Ալիկին, «ԵԼՔ» դաշինքն առաջադրել է դասախոսների: Դասախոսն՝ ընդդեմ Շմայսի, ինչքանո՞վ է մրցունակ:

Համբարձում Համբարձումյանն ի պատասխան ասաց՝ մենք էլ Մալաթիայում ենք առաջադրվել՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ «Մենք նորն ու թարմը պետք է հակադրենք այդ հետադիմականին, ընտրակաշառքին, մոնոպոլիաներին: Այս հակադրության մեջ մենք պետք է հանրությանը կրթենք, այլընտրանք պետք է ցույց տանք: Այլ կերպ մենք չենք կարող եւ չունենք լֆիկների դեմ՝ լֆիկներ, շմայսների դեմ՝ շմայսներ: Դա որեւէ փոփոխության չի բերի, ուղղակի նույն ոճի, նույն կերպի թիմը կփոխարինի նմանատիպ մի թիմով, որն էլ ավելի մեծ խնդիրներ կառաջացնի մեր քաղաքական կյանքում եւ ՀՀ-ում»:

Հարցին՝ այս ընտրություններն ինչով են տարբերվում նախորդից՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ տարբերություններ կան, նոր համակարգ է. «Այս համակարգը նոր է փորձարկվում եւ նույնիսկ իրենց՝ ՀՀԿ-ի համար կարող են անակնկալներ լինել, որովհետեւ անորոշ կետեր կան»:

Համբարձում Համբարձումյանը չի հավատում, որ արդար ընտրություններ են լինելու, բայց խոստացավ, որ ընտրատեղամասում ձայները պահելու են: Նրա խոսքերով՝ «Ընտրակաշառքի խոստումները համատարած են: Գուցե փողը չեն բաժանում, բայց համատարած խոստանում են, մեզ այդ տեղեկությունները հասնում են»:

Ըստ նրա, սա ամենախայտառակ ընտրակաշառքներով ընտրություններն է, բայց ՀՀԿ-ն գովազդային արշավ է սկսել՝ փոփոխությունները որպես քարոզարշավի մեխ վերցնելով. «Ռեինկարնացիայի հոլովակը այդ ուղերձն ունի, որ մենք փոփոխությունների ենք գնում: Իրականությունն ու ասելիքը ՀՀԿ-ի մի հատ այնպիսի հակադրության մեջ են, որ դա ցինիզմի է ուղղակի հասնում»:

Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ այդ «փոխենք եւ փոխվենք» թեզը «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական թեզերից է.«Եթե այդ կլիպի վերջում չհայտնվեր Կարեն Կարապետյանը եւ գրված չլիներ, որ դա 6-րդ համարի ՀՀԿ-ի տեսահոլովակն է, ապա շատ հանգիստ դա կարող էր գնահատվել եթե չասեմ մերը, ընդդիմադիր որեւէ կառույցի տեսահոլովակ, որովհետեւ մենք այստեղ չտեսանք շմայսների, չտեսանք բանակում, կրթական ոլորտում, բոլոր ոլորտներում այն ավերածությունները, որ ՀՀԿ-ն է առաջացրել եւ այլմոլորակային պետություն ներկայացրեցին, որը պետք է ազդեցություն չունենա հանրության վրա»:

Արայիկ Հարությունյանը ասուլիսի վերջում կոչով դիմեց հանրությանը. «Հաճախ հանրությունն ասում է՝ այն, ինչ դուք ասում եք՝ ՀՀԿ-ն էլ է ասում, ԲՀԿ-ն էլ է ասում, ՕԵԿ-ն էլ է ասում: Բայց հետեւեք նրանց, թե ովքեր են դա ասում եւ համեմատելով նրանց անցած ուղին եւ իմ թվարկած օդիոզ դեմքերի եւ օդիոզ կուսակցությունների անցած ուղին, կտեսնեք, որ ընտրությունն ակնհայտ է»:

Համբարձում Համբարձումյանն էլ կոչ արեց ընտրել «ԵԼՔ»-ին, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ կամ իրեն, կամ Արայիկին, իրենց թեկնածուներին: Մեր հարցին՝ դուք լավաշ չե՞ք բաժանում՝ նա պատասխանեց. «Լավաշ ուտում ենք»: Արայիկ Հարությունյանն ասաց. «Պետք է պայման ստեղծենք, որ մարդն այդքան նվաստանա, որ մարդն իր արժանապատվությունը չկորցնի, որ ամեն օր ինքը գնա անձնագրով լավաշ ստանալու: Պետք է իրավիճակ ու մթնոլորտ ստեղծվի, որ մարդը կարողանա ամեն օր ինքն իր գումարը վաստակի, որ գնա իր լավաշը գնի, կամ մեքենա ու տուն գնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031