Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ի՞նչ է, չկա՞ր քսակների կռիվ կամ զոռբայություն. «Ժողովուրդ»

Մարտ 07,2017 12:30

Անկեղծ ասած՝ դժվար է չհամաձայնել Քոչարյանի այս պնդումներին։ Այն, որ ռեյտինգային ընտրակարգն իրապես մեծամասնականի առավել վայրի տարբերակն է, այլեւս ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այդ համակարգը գովերգող հանրապետականների համար։ Եվ այս առումով Քոչարյանը իրավացի է, ընթանալու է քսակների կռիվ՝ զոռբայության պայմաններում։

Ընդ որում, նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ տեղին չէ ասել՝ իսկ Քոչարյանի օրոք, ի՞նչ է, չկա՞ր քսակների կռիվ կամ զոռբայություն։ Կար, ինչ խոսք, եւ, իհարկե, ընտրողները նրա պաշտոնավարման տարիներին էլ «մասնակցում էին ձայների աճուրդին», այսինքն՝ վերցնում ընտրակաշառքը։ Տարբերությունն այն է, որ այս ընտրակարգով դա առավել ցցուն դրսեւորումներ է ունենալու, որոնք, սակայն, դժվար է լինելու արձանագրել։

Մի կողմից, փաստորեն, բարելավվել են ընտրական վերահսկողության մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու կազմակերպել «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ՝ հեռարձակվող ուղիղ եթերում, մյուս կողմից, սակայն, ընտրակեղծարարությունը եռալու է ընտրատեղամասերից դուրս՝ առավել վայրի դրսեւորումներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031