Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինա Փիրումյանը փորձել է հեքիաթների, առակների միջոցով Ցեղասպանության խնդիրը լուսաբանել. «Հայկական ժամանակ»

Մարտ 07,2017 12:28

Ընդհանրապես ո՞րն է Ցեղասպանության թեման երեխաներին դասավանդելու պետական մոտեցումը, եթե այդպիսին կա, ի՞նչ շեշտադրումներով պետք է դպրոցականին մատուցել մեր ժողովրդի պատմության արյունոտ այդ էջը, ի՞նչ ենք ցանկանում, որ ստանա աշակերտը եւ ինչ եզրակացության հանգի։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նկատեց, որ Ցեղասպանության թեման հայոց պատմության դասաժամին առաջին անգամ սովորողին հանդիպում է 8-րդ դասարանում։ Բայց մինչ այդ այսպես թե այնպես երեխան առնչվում է դրան, ու ամեն անգամ ծառանում է հարցը՝ ինչ ասել նրան, ինչպես ճիշտ բացատրել ու ներկայացնել տեղի ունեցածը։

«Ռուբինա Փիրումյանի այս ձեռնարկի միջոցով փորձ է արվում ուսուցիչներին (հիմնականում՝ հայոց պատմության, հասարակագիտության, ինչպես նաեւ դասղեկներին), ցույց տալ այդ դասերը ավելի ճիշտ ճանապարհով տանելու, ավելի ճիշտ մատուցելու տարբերակներ։ Ի՞նչ ասել է ավելի ճիշտ, որպեսզի ցնցումներ չապրեն երեխաները։ Ապրիլի 24-ին ազգովի, համապետականորեն ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, երեխաները այսպես թե այնպես առնչվում են դրա հետ, դպրոցում լինում են զրույցներ, եւ որպեսզի մանավանդ փոքրերին այդ ցնցումներից զերծ պահեն, Ռուբինա Փիրումյանը փորձել է հեքիաթների, առակների միջոցով Ցեղասպանության խնդիրը լուսաբանել՝ առանց այդ արյունոտ տեսարանները նկարագրելու եւ այլն»,- ասաց բաժնի պետը։

Ինչ վերաբերում է աշակերտներին թեմայի մատուցման պետական ու համընդհանուր մոտեցմանը, գոնե մինչեւ հիմա նման բան չի եղել։ Դա համարվում է մանկավարժական խնդիր։

«Ես ծանոթ եմ 11-րդ դասարանի դասագրքին, որտեղ առավելագույնս փորձված է զուտ տեղեկատվություն փոխանցել՝ որտեղ եղան ջարդերը, ովքեր էին կազմակերպել եւ այլն։ Արդեն մնացած էմոցիոնալ մեկնաբանությունները (որովհետեւ մենք Ցեղասպանությանը չենք կարող առանց զգացմունքների մոտենալ), թողնված է ուսուցչին։ Ամբողջ աշխարհում, եթե տեխնիկական գիտելիքի փոխանցում չէ, այլ պատմություն է, գրականություն կամ հասարակագիտություն, առարկան ներկայացվում է ուսուցչի անձնական տեսակետներից ելնելով»,- ասաց Կարեն Մնացականյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031