Մոսկվայի և Մինսկի երկկողմանի հարաբերություններում առկա խնդիրները ազդում են ինտեգրացիոն գործընթացներում Բելառուսի մասնակցության վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
«Երկկողմանի հարաբերություններում առկա խնդիրները հիմնարար կերպով ազդում են բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների վրա»,-ասել է Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բելառուսի միջև գազային հարաբերությունների չկարգավորված լինելը խոչընդոտում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի զարգացմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ