Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԼՔ»-ը՝ ՕՐՕ-ի փորձած նախարարներին. «Հնարավոր չէ անընդհատ աղի, թթված թանը խմել, ստամոքսն այլեւս չի դիմանում»

Մարտ 07,2017 12:15

«ԵԼՔ» դաշինքի անդամ Համբարձում Համբարձումյանն այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ իրենց դաշինքի անդամները երբեք հուսախաբ չեն արել ժողովրդին. « Նոր մի թարմ ուժ է, որը կարող է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը եւ նոր լիցքեր հաղորդել»:

Մեր հարցին՝ «ՕՐՕ» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ կոչ է անում ընտրել իրենց դաշինքին՝ ճիշտ հակառակ տեսանկյունից՝ ասելով, որ փորձած թանը անփորձ մածունից լավ է եւ 3 նախկին նախարարներն արդեն փորձած են, հիմա ո՞րն է լավը՝ փորձած թա՞նը, թե՞ անփորձ մածունը՝ Համբարձում  Համբարձումյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդը շատ վատ ասացվածքներ ունի՝ փորձած  թանն անփորձ մածունից լավ է, որտեղ հաց՝ այնտեղ կաց: Այդ հոգեբանությունը նախ պետք է ջարդել: Հնարավոր չէ անընդհատ աղի, թթված թանը խմել: Մեր ժողովրդի ստամոքսն այլեւս չի դիմանում այդ թանին»:

«ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն էլ հիշեց 2003 թվականը, երբ նախագահական ընտրություններին Սոս Սարգսյանն ասում էր նույն կերպ՝ եկեք ԼՂՀ կարգավորման բարդ փուլում փորձած թանն անփորձի հետ չփոխենք եւ Ռոբերտ Քոչարյանին թողնենք նախագահի պաշտոնում, նա շատ  ավելի լավ է տեղեկացված, ավելի լավ գիտի խնդիրը եւ տեսնում ենք, թե արդյունքում այդ հարցի շուրջ ինչպիսի դեգրադացիա է տեղի ունեցել եւ ինչպիսի լուրջ խնդիրներ ունենք այս պահին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այնպես որ, այդ պնդումը միանշանակ չի կարելի ասել: Միշտ չէ, որ այս ասացվածքը իրավացի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031