Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ ո՞ւմ մտքով է, ուրեմն, անցել նման դրույթ ներառել ՀՀԿ ծրագրում. «Հայկական ժամանակ»

Մարտ 07,2017 12:13

Բոլոր մասնակիցների նախընտրական ծրագրերը մի կողմ, իշխող եւ վերարտադրվելու հայտ ներկայացրած ՀՀԿ-ի ծրագիրը՝ մի կողմ։ Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Մոտ 10 տարի ՀՀԿ-ն «իրականացնում է» նախընտրական ծրագրեր։ Տեսնենք հիմա ինչ է ներկայացրել։ Խոսքը ծրագրի տնտեսական բաժնի մասին է։ Ծրագրի առնվազն այդ հատվածը կարդալիս պարբերաբար ցանկություն է առաջանում ցիտել դասականին ու բացականչել՝ «Իյաա, իրո՞ք»։ Դատեք ինքներդ։

«Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ։ Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, եւ մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք։ Հետեւաբար, մենք շարունակական եւ բոլորի համար շոշափելի բարեփոխումներ ենք իրականացնելու տնտեսության մեջ»,- ասված է ՀՀԿ-ի ծրագրում։

Ի՞նչ նկատի ունեն ծրագրի հեղինակները՝ ասելով. «Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի»։ Այսինքն` բացի ՀՀԿ-ից ուրիշ ոչ ոք չի՞ անի։ Բա ինչո՞ւ մինչեւ հիմա ՀՀԿ-ն չի արել։ 10 տարի լիակատար իշխանություն ունի ու չի արել։ Ինչո՞ւ։ Այդ ովքե՞ր են հովանավորյալները, որոնք տեղ ունեցել են, բայց հիմա չեն ունենալու։ Գոնե մեկի անունը կարո՞ղ են ասել։ Եթե իրենց հարցնենք, կասեն այդպիսիք չկան։ Եթե ասում են չկան, ուրեմն ինչու են ծրագրում նման դրույթ դրել։ Ուրեմն կա՞ն։ Մի խոսքով, անհասկանալի իրավիճակ է։

Մի մեջբերում էլ։ Որպես նպատակ՝ ՀՀԿ-ն իր ծրագրում արձանագրել է՝ «տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը»։ Էդ երբվանի՞ց է, որ Հայաստանում հավասար մրցակցային պայմաններ չկան։ ՀՀԿ «բարձրաստիճանները» կարո՞ղ են հրապարակայնորեն գեթ մեկ օրինակ բերել, թե որ ապրանքի արտադրության կամ ներմուծման ոլորտում են խաթարված «հավասար մրցակցային պայմանները»։ ԶԼՄ-ները պարբերաբար ասում են, որ, ասենք, շաքարի, բանանի, հեղուկ վառելիքի եւ բազմաթիվ այլ ոլորտներում մրցակցություն չկա ընդհանրապես, բայց ՀՀԿ բարձրաստիճանները քիչ է մնում լրագրողներին մոտակա պատի տակ գնդակահարեն։ Այդ ո՞ւմ մտքով է, ուրեմն, անցել նման դրույթ ներառել ՀՀԿ ծրագրում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031